Հետևեք մեզ։

Հուսով եմ, որ ընտրությունները հաջողությամբ ավարտելուց հետո Հայաստանի հետ բանակցությունները կհանգեցնեն խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Էրդողանը՝ Ալիևին

22:44, 07 փետրվար 2024
Հուսով եմ, որ ընտրությունները հաջողությամբ ավարտելուց հետո Հայաստանի հետ բանակցությունները կհանգեցնեն խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Էրդողանը՝ Ալիևին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս ունի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր։

Իլհամ Ալիևին Ադրբեջանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ իր շնորհավորական խոսքում Էրդողանն ասել է. «Հուսով եմ, որ ընտրությունները հաջողությամբ ավարտելուց հետո Հայաստանի հետ բանակցությունները կհանգեցնեն խաղաղության համաձայնագրի ստորագրմանը»,- ասել է Էրդողանը։