Հետևեք մեզ։

Կարեն Թումանյան ընտրվեց ԲԴԽ անդամ, Արթուր Աթաբեկյանը՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր

16:18, 08 փետրվար 2024
Կարեն Թումանյան ընտրվեց ԲԴԽ անդամ, Արթուր Աթաբեկյանը՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր

ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Արթուր Աթաբեկյանի, Արման Օհանյանի և Գուրգեն Մալխազյանի թեկնածությունները։ Քվեարկությանը մասնակցել է 107 պատգամավորից 69-ը, ձայները բաշխվել է հետևյալ կերպ․

«Արթուր Աթաբեկյան՝ կողմ 69, Արման Օհանյան՝ կողմ 0, Գուրգեն Մալխազյան՝ կողմ 0»։

Այս մասին ԱԺ-ում ասաց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը։

 «ՔՊ-ն ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել էր Կարեն Թումանյանի թեկնածությունը, 69 պատգամավոր է մասնակցել քվեարկությանը՝ 69 կողմ, 0 դեմ»,-տեղեկացրեց Բաբայանը։