Հետևեք մեզ։

Լևոն Քոչարյանն այսօր կրկին կանչվել է Քննչական կոմիտե (տեսանյութ)

17:52, 08 փետրվար 2024
Լևոն Քոչարյանն այսօր կրկին կանչվել է Քննչական կոմիտե (տեսանյութ)

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն այսօր կրկին կանչվել է Քննչական կոմիտե։

Այդ մասին հայտնել է նա իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում։

«Ինչքան էլ տարօրինակ է, բայց ինձ նորից կանչեցին Քննչական կոմիտե։ Փաստորեն ամսի 5-ին ոստիկանների հետ կապված հայտնի գործով նախաքննության ավարտ էր հայտարարվել, պիտի ուղարկվեր դատարան, բայց 24 ժամ չանցած՝ պարզվեց, որ գործը վերսկսել են»,- ասաց Լևոն Քոչարյանը։