Հետևեք մեզ։

Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ

18:43, 08 փետրվար 2024
Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Եվրամիության դիտորդական առաքելության հետ այցելել է Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղ:

«Եվրամիության առաքելության հետ Նորաբակի հայ գյուղացիների կողքին՝ ռազմական շփման գծից 4 կիլոմետր հեռու», - X սոցիալական ցանցում գրել է դեսպանը՝ շարունակելով. - «Եվրոպացի դիտորդների ներկայությունը հանգստացնում է այս մեկուսացած և խոցելի բնակչությանը: Այն շոշափելի ապացույց է, որ նրանք մոռացված չեն աշխարհի կողմից»: