Հետևեք մեզ։

Գինոսյանն ամեն ինչում ազգային էր, Աստված տա, մենք էլ կարողանանք այնպես անել, որ գոնե իր երազած Հայաստանը մեկ սանտիմետրով մոտեցնենք․ Շարմազանով

19:49, 08 փետրվար 2024
Գինոսյանն ամեն ինչում ազգային էր, Աստված տա, մենք էլ կարողանանք այնպես անել, որ գոնե իր երազած Հայաստանը մեկ սանտիմետրով մոտեցնենք․ Շարմազանով

Մեծ ցավ է, մեծ ափսոսանք է, որ այսօր եկել եմ հրաժեշտ տալու Գագիկ Գինոսյանին։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը։

«Գագիկի հետ ծանոթացել եմ 2001 թվականին, ապրիլի 27-ին՝ Լեռնահայաստանի օրը, հենց Նժդեհի հետ կապված։ Չգիտեմ օրինաչափություն էր, թե պատահականություն, վերջին անգամ էլ հանդիպեցինք հինգշաբթի օրը՝ եկել էր ՀՀԿ գրասենյակ՝ գրականություն տանելու։ Հարցրեցի, թե ինչ կա, ասաց՝ պիտի գամ, ինչ անեմ, եկել եմ Հայկ Ասատրյանի գրականությունը տանեմ, մի քիչ կարդամ։ Հանդիպեցինք, զրուցեցինք, այսինքն Նժդեհով ծանոթացանք, Նժդեհով հրաժեշտ տվեցինք։ Նրան ես չէ, որ պետք է գնահատական տամ։ Եվ ռազմի դաշտում է ապացուցել Լեոնիդի ջոկատից և ազգային մշակույթը, պարը պրոպագանդելու մեջ, նա ամեն ինչում ազգային էր»,-ասաց Շարմազանովը։

Նա նշեց, որ քաղաքական տարբեր տարաձայնություններ են եղել, բայց դա ոչնչի չի խանգարել, ինքը հասկացել է, որ Գինոսյանն ինչ անում էր, իր պատկերացումներով՝ անում էր  ազգի համար։ 

«Նա  իր ուղնուծուծով հայ էր, և անհնար էր Գագիկի հետ շփվել ու լավ իմաստով չազդվել։ Հազար ափսոս։ Աստված տա, մենք էլ՝ ապրողներս, կարողանանք այնպես անել, որ գոնե իր երազած Հայաստանը մեկ սանտիմետրով մոտեցնենք, ոչ թե հեռանանք»,-ասաց Շարմազանովը։