Հետևեք մեզ։

Արարատի համայնքապետարանից պարզաբանել են, թե ինչու են հեռացվել հերոսների նկարները

18:45, 10 փետրվար 2024
Արարատի համայնքապետարանից պարզաբանել են, թե ինչու են հեռացվել հերոսների նկարները
Ի պատասխան մամուլում շրջանառվող տեղեկությունների, որ Արարատ քաղաքի երկկողմանի փողոցից և կենտրոնական հրապարակի հարակից տարածքից հեռացվել են հերոսների նկարները՝ Արարատի համայնքապետարանը պարզաբանում է տարածել, որում ասվում է․
 
«Վերոնշյալ վայրերում տեղակայված նկարները, որոնք պատրաստված էին պաստառից՝ արդեն վաղուց վնասվել էին քամու, անձրևի և փոշու հետևանքով, գտնվում էին շատ վատ վիճակում և այլևս ենթակա չէին վերականգման։ Ելնելով վերոգրյալից, որ տարածքը անընդհատ գտնվում էր նաև մեքենաների արտանետումների տարածքում՝ համայնքապետարանի կողմից նախատեսվում է նոր տարածք առանձնացնել, որտեղ զերծ կմնանք այդչափ փոշուց և նկարների վնասվելուց։
Եվս մեկ անգամ հանրությանը կոչ ենք անում ձեռնպահ մնալ չճշտված, առավել ևս՝ կեղծ տեղեկություններ տարածելուց»։