Հետևեք մեզ։

Հայաստանը պատրաստ է Եվրամիության հետ լինել այնքան մոտիկ, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի․ Փաշինյան

15:06, 11 փետրվար 2024
Հայաստանը պատրաստ է Եվրամիության հետ լինել այնքան մոտիկ, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի․ Փաշինյան

Հայաստանի  Հանրապետությունը պատրաստ է Եվրամիության հետ լինել այնքան մոտիկ, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի։

Այս մասին բրիտանական The Telegraph-ին տված հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե  ինքը ցանկություն ունի՞ Հայաստանը տանել Եվրամիության ուղղությամբ։

Հարցազրույցում, որի անոնսն է հրապարակված, Փաշինյանն ասում է, որ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները, որոնք նա արել է 2024-ի հունվարի սկզբին,   հրապարակային ինքը գնահատել է հարված խաղաղության գործընթացին։

«Բայց այդ հարվածն, ինքն ուղղակի առանձին վերացրած գործընթաց չէ, առաջինը սկսվել է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումից, և հետ հանդիպումների մերժումներից»,-ասել է Փաշինյանը։

Հարցազրույցը կհրապարակի ուշ երեկոյան։