Հետևեք մեզ։

Առանձին շրջանում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի

12:26, 19 նոյեմբեր 2024
Առանձին շրջանում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում նոյեմբերի 19-ի ցերեկը, 20-ին, 21-ի գիշերը, 24-ի  ցերեկն  առանձին  շրջաններում  սպասվում  են  տեղումներ,  լեռնային շրջաններում՝ ձյուն։ Նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-23-ը, 24-ի գիշերը սպասվում է առանց  տեղումների  եղանակ։  

Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 24-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ մինչև 17-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 24-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով։

Երևանում նոյեմբերի 19-ի ցերեկը, 20-ին, 21-ի գիշերը, 24-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև։ Նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-23-ը, 24- ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները