Հետևեք մեզ։

Ջերմուկի մոտակայքում մեքենան ընկել է գետը

06:55, 20 նոյեմբեր 2024
Ջերմուկի մոտակայքում մեքենան ընկել է գետը

ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ նոյեմբերի 20-ին, ժամը 01:34-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաք տանող խաչմերուկի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է գետում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Երևան-Մեղրի ավտոճանապարհի 143-րդ կմ-ի մոտակայքում՝ Արփա գետում։

 

Փրկարարները գետից դուրս են բերել «UAZ» մակնիշի ավտոմեքենան:

Վերլուծական

Ամենաընթերցվածները