Հետևեք մեզ։

Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ բախվել է մոտ 30 ավտոմեքենա

07:41, 20 նոյեմբեր 2024
Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ բախվել է մոտ 30 ավտոմեքենա

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, ճանապարհի մառախուղի և որոշ վարորդների ոչ ձմեռային անվադողերով ավտոմեքենա վարելու հետևանքով խոշոր ու շղթայական ավտովթար է եղել Արարատի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Շահումյան գյուղի վարչական տարածքում մոտ 1,5 կմ հատվածում բախվել են 26 տարբեր մակնիշի ավտոմեքենաներ:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով կան տուժածներ, որոնց կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում:

Վերլուծական

Ամենաընթերցվածները