Հետևեք մեզ։

Ձեզ նշանակված հակամանրէային դեղերը խորհուրդ մի՛ տվեք ուրիշներին. ԱՆ

13:39, 21 նոյեմբեր 2024
Ձեզ նշանակված հակամանրէային դեղերը խորհուրդ մի՛ տվեք ուրիշներին. ԱՆ

Հակամանրէային դեղերի ոչ պատշաճ օգտագործման հետևանքով առաջանում է hակամանրէային դեղերի նկատմամբ կայունություն:

ՀՀ առողջապահության նախարարությունից հաղորդում են , որ դրա արդյունքում` մանրէները, սկները, վիրուսները ձեռք են բերում կայունություն իրենց վերացնելուն կոչված դեղերի նկատմամբ, վարակների բուժումը դժվարանում է կամ դառնում անհնար, ինչն առողջությանը սպառնացող գլոբալ վտանգ է:  

«Մի՛ ընդունեք հակամանրէային դեղեր` առանց բժշկի նշանակման,

Ձեզ նշանակված հակամանրէային դեղերը խորհուրդ մի՛ տվեք ուրիշներին:

Հակամանրէային  դեղերի արդյունավետությունը պահպանելը բոլորիս պատասխանատվությունն է», - նշում են ԱՆ-ից։

Վերլուծական

Ամենաընթերցվածները