Հետևեք մեզ։

ՍԱՏՄ-ն կասեցրել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը

19:11, 21 նոյեմբեր 2024
ՍԱՏՄ-ն կասեցրել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Արման Սենոքյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը (Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ), հաղորդում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։ 

 

Լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ «Հացառատ» ապրանքանիշի «Չանախ» պանրի նմուշը՝ ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), իսկ «Մածուն» արտադրատեսակի նմուշը՝ խմորասնկեր ցուցանիշներով չեն համապատասխանել անվտանգության սահմանված նորմերին: 

 

Արտադրամասի գործունեությունը կասեցվել է, տրվել է արտադրանքի իրացումը արգելելու, շուկայից հետկանչի և ոչնչացման կարգադրագիր:

 

Խախտումների վերացման վերջնաժամկետ է սահմանվել:

Վերլուծական

Ամենաընթերցվածները