Հաշվի առնելով, որ խարդախության նշված սխեմայի ծուղակում կարող են հայտնվել նաև այլ անձինք, ինչպես նաև՝ այն փաստը, որ հանցավորների հետ տուժողների ֆիզիկական և վիզուալ կոնտակտի բացակայությունը, վիրտուալ հեռախոսահամարներ կիրառվելու հանգամանքը էականորեն դժվարացնում են հանցագործություն կատարած անձի կամ անձանց նույնականացումը՝ ՀՀ քննչական կոմիտեն քաղաքացիներին հորդորում է.
զերծ մնալ համացանցային գովազդների հիման վրա իրական հիմքեր չունեցող նման գայթակղիչ առաջարկներ անող, առավել ևս ֆիզիկական ներկայությամբ իրենց ինքնությունը բացահայտելուց խուսափող անծանոթ անձանց հետ նման հարաբերությունների մեջ մտնելուց,
նախքան գումարը որևէ անձի փոխանցելը պարզել վերջինիս ինքնությունը, առնչությունը նախապես իրենց հետ կապ հաստատած անձանց հետ և նշված վայրում գտնվելու նպատակները,
օգտվել պետական արտոնագիր ունեցող փոխանակման կետերից կամ բանկային ծառայություններից։