Հետևեք մեզ։

Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է մոտ 700 հակ անասնակեր

17:09, 22 նոյեմբեր 2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է մոտ 700 հակ անասնակեր

Նոյեմբերի 22-ին, ժամը 14:46-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Սասնաշեն գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։03-ին, մարվել՝ 17։00-ին։ Այրվել է մոտ 700 հակ կուտակած անասնակեր։ 

Վերլուծական

Ամենաընթերցվածները