Հետևեք մեզ։

ԼՂՀ-ից բռնի տեղահանվածներին բնակարանով ապահովելու ծրագիրն այս պահին ունի 30 շահառու. ԱՍՀ նախարարություն

19:09, 22 նոյեմբեր 2024
ԼՂՀ-ից բռնի տեղահանվածներին բնակարանով ապահովելու  ծրագիրն այս պահին ունի 30 շահառու. ԱՍՀ նախարարություն

ԼՂՀ-ից բռնի տեղահանվածներին բնակարանով ապահովելու ծրագրի շահառուների թիվը չի ավելանում։ Օգոստոսից առ այսօր որեւէ նոր հայտ չի հաստատվել։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամլո խոսնակ Զառա Մանուչարյանը Փաստինֆո-ի հարցին ի պատասխան հայտնել է, որ ծրագիրն այս պահին ունի 30 շահառու։

Նշենք, որ շահառուների թիվը 30 էր նաեւ օգոստոսի դրությամբ։ Մինչդեռ, Արցախից բռնի տեղահանվել է 115.000 արցախցի։

Վերլուծական

Ամենաընթերցվածները