Հետևեք մեզ։

Նոյեմբերի 25-ին, ժամը 15:00-ին, Վարչական դատարանում տեղի կունենա «Գոյ» թատրոնի գործով կարևոր դատական նիստ. հայտարարություն

09:37, 23 նոյեմբեր 2024
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:00-ին, Վարչական դատարանում տեղի կունենա «Գոյ» թատրոնի գործով կարևոր դատական նիստ. հայտարարություն

Նոյեմբերի 25-ին, ժամը 15:00-ին, Վարչական դատարանում տեղի կունենա «Գոյ» թատրոնի գործով կարևոր դատական նիստ։

 

«Այս գործընթացը ոչ միայն իրավական, այլև մշակութային արժեքների և ստեղծագործական իրավունքի պաշտպանության հարց է։

 

«Գոյ» թատրոնը որպես հայկական արվեստի կարևորագույն կենտրոն` կանգնած է իր գոյատևման համար պայքարի ճանապարհին։ Մենք համոզված ենք, որ այս նիստը ոչ միայն մեր, այլև ամբողջ հայկական մշակույթի համար է՝ որպես ազգային և ինքնատիպ թատրոնի իրավունքների պաշտպանություն։

 

«Գոյ» թատրոնը տարիներ շարունակ եղել է ստեղծագործական ազատության հենարան՝ ներկայացնելով արվեստի նորարարական մոտեցումներ։

 

Թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը։

 

Այս նիստը Հայաստանի մշակութային ապագայի համար կարևոր նշանակություն ունի»,- նշում են «Գոյ» թատրոնից։ 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները