Հետևեք մեզ։

Բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինն էլ կոտրել է լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ

13:47, 23 նոյեմբեր 2024
Բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինն էլ կոտրել  է լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ

Այսօր՝ նոյեմբերի 22-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:20-ի սահմաններում Սեբաստիա և Տիչինա փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes GLE» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես  հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հարություն Պողոսյանն ու Հովհաննես Դողանյանը։Բախման հետևանքով «Mercedes»-ն էլ կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը և մասամբ հայտնվել հետիոտնի համար նախատեսված անցման վրա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները