Հետևեք մեզ։

Շիրակի մարզի Ողջի գյուղում այրվել է անասնակեր

15:05, 23 նոյեմբեր 2024
Շիրակի մարզի Ողջի գյուղում այրվել է անասնակեր

Նոյեմբերի 23-ին, ժամը 11:46-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ողջի գյուղում այրվում է խոտի դեզ: 

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

 

Պարզվել է, որ այրվում է գյուղի 12-րդ փողոցի տներից մեկի բակում կուտակած անասնակեր:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:48-ինմարվել՝ 14:41-ին: Այրվել է մոտ 250 հակ անասնակեր:   

Աշխատանքներում ներգրավվել է մեկ տրակտոր:

Վերլուծական

Ամենաընթերցվածները