Հետևեք մեզ։

Կհրատարակվի «Միջնադարի արքայական գույնը. Կիլիկյան մանրանկարչության գանձը» խորագրով երկլեզու պատկերագիրքը

19:56, 23 նոյեմբեր 2024
Կհրատարակվի «Միջնադարի արքայական գույնը. Կիլիկյան մանրանկարչության գանձը» խորագրով երկլեզու պատկերագիրքը
Մատենադարանի, ֆրանսիական l’Œuvre d’Orient կազմակերպության և «Մատենադարանի բարեկամներ» բարեգործական հիմնադրամի միջև ձևավորված համագործակցության արդյունքում կհրատարակվի «Միջնադարի արքայական գույնը. Կիլիկյան մանրանկարչության գանձը» խորագրով երկլեզու (ֆրանսերեն, անգլերեն) պատկերագիրքը՝ Սաթենիկ Չուգասզյանի հեղինակությամբ։
 
 
Մատենադարանի հավաքածուի մաս կազմող 13-րդ դարի կիլիկյան արքունական մանրանկարչության լավագույն նկարազարդ ավետարաններից մեկն առաջին անգամ պատկերագիրք-ուսումնասիրության տեսքով կներկայացվի հայ և միջազգային հանրության լայն շրջանակներին։ Ծրագիրն իրականացվում է Վահե Ֆաթթալ հիմնադրամի ֆինանսավորմամբ։ 
 
 
Այս մասին տեղեկանում ենք Մատենադարանի ֆեյսբուքյան էջից։

Վերլուծական

Ամենաընթերցվածները