Հետևեք մեզ։

Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհին այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

20:09, 23 նոյեմբեր 2024
Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհին այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում  այրվում է խոտածածկույթ։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ հրդեհը  բռնկվել  է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։33-ին, մարվել՝ 21։02-ին։ Այրվել է մոտ  80 հա խոտածածկույթ, որից հրշեջ-փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ իրականացրել են մոտ 12 հա տարածքում:

Վերլուծական

Ամենաընթերցվածները