Հետևեք մեզ։

24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի որոշ շրջաններում

16:24, 24 նոյեմբեր 2024
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի որոշ շրջաններում

«Վեոլիա ջուրը» տեղեկացնում է, որ վթարային ջրանջատում Երևանում և  Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 25-ին ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 26-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի և Կոտայքի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

 

Երևանի Նոր Նորք  վարչական շրջանի՝ 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ և 9-րդ զանգվածների՝ ամբողջությամբ, Մոլդովական փողոցի հարակից անհատական տնատիրությունների և շինությունների, Դավիթ-Բեկ փողոցի հարակից անհատական տնատիրությունների և շինությունների, Պաշտպանության նախարարության շենքի, 

.Նորք-Մարաշ վարչական շրջանի,

.Ավան վարչական շրջանի,

.Էրեբունի վարչական շրջանի՝ Վարդաշենի 4, 5, 6, 9 փողոցների, Մուշավանի 1-10 փողոցների, Սարի թաղի ամբողջությամբ՝ բացառությամբ շարքերի: 

Կոտայքի մարզի Առինջ գյուղի՝ Դուրյան, Տերյան, Պ.Սևակի, Խ.Աբովյան, Մհեր Մկրտչյան թաղամասերի:

 



Վերլուծական

Ամենաընթերցվածները