Կանադացի լրագրող Նիլ Հաուերը սոցցանցերում հաղորդել է, որ Երևանից մեկնել է Ստամբուլ, սակայն տեղեկացվել է, որ ինքը գտնվում է «սև ցուցակում» և հետ է ուղարկվել Երևան։
Նա հայտարարել է, որ բողոքարկելու է արգելքը և որ ոչ մի հանցանք չի գործել։
Հաուերը ենթադրել է, որ արգելքը կարող է պայմանավորված լինել «Ադրբեջանի հասցեին իր քննադատությամբ և Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ հրապարակումներով», որտեղ նա ակտիվորեն աջակցել է հայկական կողմին։
Նշենք, որ սոցցանցում Թուրքիայի մասին տեղեկատվության հրապարակումից ընդամենը 2 ժամ առաջ Նիլ Հաուերը հերթական հրապարակումն էր արել, որտեղ քննադատել էր Ադրբեջանում COP29-ի անցկացումը՝ Բաքվին մեղադրելով Ղարաբաղում էթնիկ զտումների մեջ։