Այսօր՝ նոյեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի մաքսատուն-վարչության տարածքի մոտակայքում ավտոմեքենա է այրվում:
Shamshyan.com-ը հաղորդում է՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանի բնակիչ 33-ամյա Արման Մ.-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: