Հետևեք մեզ։

Եգիպտոսի ափերի մոտ խորտակված նավի վրա Հայաստանի քաղաքացիներ չեն եղել. ՀՀ ԱԳՆ

15:01, 25 նոյեմբեր 2024
Եգիպտոսի ափերի մոտ խորտակված նավի վրա Հայաստանի քաղաքացիներ չեն եղել. ՀՀ ԱԳՆ

Տարբեր ազգությունների զբոսաշրջիկների տեղափոխող՝ Եգիպտոսի ափերի մոտ խորտակված նավի վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն եղել: «Արմենպրես» հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը: «Նավի վրա ՀՀ քաղաքացիներ չեն եղել»,- նշեց ԱԳՆ խոսնակը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եգիպտոսում՝ Կարմիր ծովի ափերի մոտ, խորտակվել է Sea Story նավը, որի տախտակամածին եղել է 45 մարդ, այդ թվում՝ 31 զբոսաշրջիկ և անձնակազմի 14 անդամ։

16 մարդու հաջողվել է փրկել։ Նրանցից մի քանիսին փրկել են ուղղաթիռով, այնուհետև՝ տեղափոխել հիվանդանոց։

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները