Հետևեք մեզ։

Արագածոտն գյուղում տեղի ունեցած վիճաբանությունը ավարտվել է կացնահարությամբ․ երիտասարդը «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ ԲԿ-ում է

16:59, 25 նոյեմբեր 2024
Արագածոտն գյուղում տեղի ունեցած վիճաբանությունը ավարտվել է կացնահարությամբ․ երիտասարդը «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ ԲԿ-ում է

ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն  նոյեմբերի 22-ի ժամը 20.32-ին  հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել Արագածոտն գյուղի բնակիչ 33-ամյա երիտասարդ:

Ոստիկանությունից հայտնում են, որ համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի և ՔՈԳՎ Արագածոտնի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արագածոտն գյուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 33-ամյա երիտասարդի գլխին կացնով հարվածել է Երևանի բնակիչ 47-ամյա տղամարդը:

 

Հետագա ձեռնարկած միջոցառումների արդյունքում նա հայտնաբերվել, ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք:

 

Նախաձեռնվել է քրեական վարույթ: 47-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:

Վերլուծական

Ամենաընթերցվածները