Հետևեք մեզ։

Հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով

07:29, 26 նոյեմբեր 2024
Հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով


ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը զգուշացնում է, որ հյուսիս -արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 27-ի լույս 28-ի գիշերը  հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ։ 


Նոյեմբերի 26-ի ուշ երեկոյան  ժամերից, 27-ին և 28-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռնային գոտում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային ու նախալեռնային գոտում, այդ թվում Երևանի բարձրադիր հատվածում ձյան տեսքով։ 


Հանրապետության առանձին վայրերում  ձյան տեղումները կլինեն զգալի։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-28-ին կնվազի ևս 6-8 աստիճանով։

Վերլուծական

Ամենաընթերցվածները