Հետևեք մեզ։

31 օրվա փոխարեն 7 օր․ QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի

09:06, 26 նոյեմբեր 2024
31 օրվա փոխարեն 7 օր․ QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի
Տոմսային համակարգի անխափան աշխատանքի ապահովման նկատառումներով, այսուհետ QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի՝ սահմանելով 7 օր։
 
Այս մասին հայտարարում է Երևանի քաղաքապետարանը։
 
Քաղաքապետարանից տեղեկացնում են նաև, որ բանկային քարտերով վճարումների իրականացման ապահովումը գտնվում է ավարտական փուլում, այժմ իրականացվում են փորձարկման աշխատանքներ։ Առաջիկայում կհայտարարվի ամբողջական գործարկման մասին։
 
Հիշեցնենք, նախկինում QR ուղետոմսերը վավերական էին 31 օր։
 
 
 
 
 
 
 

Վերլուծական

Ամենաընթերցվածները