Հետևեք մեզ։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

16:55, 26 նոյեմբեր 2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ:
 
 
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձրլեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:
 
Սպիտակի ոլորանները փակ է բեռնատարների համար։Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Արագածի տարածաշրջանում, Ապարան, Հրազդան, Վանաձոր, Տաշիր, Սպիտակ, Ստեփանավան քաղաքներում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում։
 
 
Տավուշի մարզում, Ճամբարակ քաղաքում, Արագածի տարածաշրջանում և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է:
 
 
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
 
 
Եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վերլուծական

Ամենաընթերցվածները