Հետևեք մեզ։

Ուջանի վարչական տարածքում բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել

17:38, 26 նոյեմբեր 2024
Ուջանի վարչական տարածքում բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհին, Ուջանի վարչական տարածքում, «Howo» մակնիշի բեռնատարը դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

 

Վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

 

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է «Գառնի» ՍՊԸ-ի հաշվեկշռում և տեղափոխելիս է եղել զովացուցիչ ըմպելիքներ, որոնց մի մասը թափվել է։

Վերլուծական

Ամենաընթերցվածները