Հետևեք մեզ։

Քանի՞ օր երեխաները տանը կմնան Ամանորին. արձակուրդի օրերը հայտնի են

20:13, 26 նոյեմբեր 2024
Քանի՞ օր երեխաները տանը կմնան Ամանորին. արձակուրդի օրերը հայտնի են

Մեկ ամսից արդեն Ամանոր է, և, իհարկե, բոլորին հետաքրքրում է, թե դպրոցներում ե՞րբ կսկսվեն ձմեռային կարճատև այս արձակուրդները աշակերտների համար։

 

MediaHub-ը ԿԳՄՍՆ–ից տեղեկացել է, որ առաջին և երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդները տրվում են 2024թ դեկտեմբերի 23-ից մինչ 2025 թվականի հունվարի 19-ը ներառյալ։

 

«Իսկ 3-12-րդ դասարանների աշակերտների համար ձմեռային արձակուրդները կտևեն 2024 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2025 թվականի հունվարի 5-ը ներառյալ»,– նշել են նախարարությունից։

 

Հաշվի առնելով, որ հունվարի 5-ը կիրակի է, հունվարի 6–ը՝ Սուրբ ծննդյան տոնն է, ոչ աշխատանքային օր, ապա 3-12-րդ դասարանների աշակերտների համար դասերը կսկսվեն հունվարի 7-ից։

 

Նշենք, որ տոներին ընդառաջ ՀՀ կառավարությունը սահմանում է ոչ աշխատանքային օրերը, բայց, ըստ ամենայնի, դրանք են՝ դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը, 2-ը, ինչպես նաև արդեն նշեցինք՝ հունվարի 6-ը:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները