Հետևեք մեզ։

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին 8։50-ի դրությամբ

06:06, 27 նոյեմբեր 2024
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին 8։50-ի դրությամբ

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 8։50-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Գուգարքի, Ստեփանավանի, Տաշիրի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Մարտունիի, Վարդենիսի, Արարատի, Վայքի, Սիսիանի, Գորիսի,Կապանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ 

 

Քեթիի լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցները կարող են երթևեկել միայն անվաշղթաների կիրառմամբ։ 


Չարենցավանի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: 


Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: 

 

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները