Հետևեք մեզ։

Տնտեսվարողները պարտավոր են մաքրել իրենց գործունեության վայրին հարակից տարածքների ձյունը․ քաղաքապետարան

09:05, 27 նոյեմբեր 2024
Տնտեսվարողները պարտավոր են մաքրել իրենց գործունեության վայրին հարակից տարածքների ձյունը․ քաղաքապետարան

Նոյեմբերի 26-ի լույս 27-ի գիշերվանից մայրաքաղաքի բարձրադիր վարչական շրջաններում՝ Արաբկիրում, Քանաքեռ-Զեյթունում, Ավանում, Նոր Նորքում, Նորք-Մարաշում ու Նուբարաշենում ձյան տեղումներին զուգահեռ գործի է դրվել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տեխնիկան և մարդուժը: Այդ հատվածներում աղի ու ավազի խառնուրդի օգտագործմամբ աշխատել է 25 միավոր ձնամաքրող մեքենա: Ավելի ուշ փոքր չափի մեքենասարքավորումներով սկսվել է նաև մայթերը մաքրելու գործընթացը:


Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանը և հավելում, որ լուսադեմին բարձրադիր վարչական շրջանների բոլոր փողոցները երթևեկելի են եղել՝ անգամ բարդ տեղանքով հատվածներում: 

 

«Հատկանշենք, որ վթարներից խուսափելու, ճանապարհային անվտանգությունն ապահովելու նպատակով, ինչպես նաև փոխադրամիջոցների արհեստական կուտակումներից խուսափելու համար պարտադիր պայման է ձմեռային անվադողերով երթևեկելը:

 

Մեկ հիշեցում ևս. 2009թ. Երևանի ավագանու որոշմամբ տնտեսվարողները պարտավոր են մաքրել իրենց գործունեության վայրին հարակից տարածքներում եղած ձյունը, իսկ տեղումների դադարից հետո՝ ձյան ու սառույցի կուտակումներից ազատել մայթերի ասֆալտբետոնե ծածկերը և սալիկապատ հատվածները»,- ասված է հաղորդագրության մեջ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները