Հետևեք մեզ։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 63 տրանսպորտային միջոց և 141 քաղաքացու ցուցաբերել են օգնություն

13:11, 27 նոյեմբեր 2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 63 տրանսպորտային միջոց և 141 քաղաքացու ցուցաբերել են օգնություն

Նոյեմբերի 26-ին, ժամը 15։24-ից սկսած ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ 

Հանրապետության ավտոճանապարհներին և առաջնային օգնության կետերում ՓԾ ստորաբաժանումներն իրականացրել են շրջայցեր և հերթապահություններ , որոնց արդյունքում արգելափակումից դուրս են բերել 63 տրանսպորտային միջոց և 141 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

Վերլուծական

Ամենաընթերցվածները