Հետևեք մեզ։

Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին 16:30-ի դրությամբ

14:30, 27 նոյեմբեր 2024
Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին 16:30-ի դրությամբ

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 16։30-ի դրությամբ, Ապարանի, Սպիտակի, Թալինի, Արթիկի, Ախուրյանի (Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներ), Աշոցքի, Սևանի, Ճամբարակի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ 
Վարդենյաց լեռնանցքում, Տաթև-Լծեն, Արագածից մինչև Ծիլքար ատոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:


Ծիլքարից մինչև Ջրաշեն (Սպիտակի ոլորաններ) ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է միայն մարդատար տրանսպորտային միջոցների համար, իսկ ծանր և կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։ 

 

Արագածից մինչև Ծիլքար ավտոճանապարհին բուք է։ 
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: 

 

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին կոչ ենք անում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները