Հետևեք մեզ։

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ մարզերում 2025 թվականին 6 երիտասարդական կենտրոնների ստեղծման նպատակով

15:33, 27 նոյեմբեր 2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ մարզերում 2025 թվականին 6 երիտասարդական կենտրոնների ստեղծման նպատակով
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ ՀՀ մարզերում 2025 թվականին 6 երիտասարդական կենտրոնների ստեղծման նպատակով:
 
 
Մրցույթի շրջանակում հաղթող կարող են ճանաչվել 1-ից ավելի մասնակիցներ։
Առաջարկվող երիտասարդական կենտրոնի տարածքը կարող է լինել ինչպես համայնքապատկան, այնպես էլ մասնավոր կամ սեփական տարածք:
 
 
Երիտասարդական կենտրոնում պետք է իրականացվի արհեստավարժ երիտասարդական աշխատանք՝ ուղղված 13-18 տարեկան պատանիների և 18-35 տարեկան երիտասարդների անձնային զարգացման, սոցիալական ներառման և ակտիվ քաղաքացիության ձևավորմանը, երիտասարդների կարողությունների բացահայտմանն ու զարգացմանը, կրթական, մշակութային, սոցիալական բնույթի հետաքրքրությունների և նախասիրությունների բավարարմանը, երիտասարդական հիմնախնդիրների լուծմանը, հասարակական կյանքի բոլոր ոլորտներում երիտասարդների մասնակցության ապահովմանը և որոշումների կայացման հարցում մասնակցության մակարդակի բարձրացմանը՝ ներառելով աշխատանքից և ֆորմալ կրթությունից դուրս մնացած երիտասարդներին:
 
 
Երիտասարդական կենտրոնը պետք է ապահովի համայնքում բնակվող բոլոր երիտասարդների՝ կենտրոնի կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու հասանելիությունը: Երիտասարդական կենտրոնի տարածքը պետք է հարմարեցված լինի հաշմանդամություն ունեցող երիտասարդներին:

Վերլուծական

Ամենաընթերցվածները