Հետևեք մեզ։

2025 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա

16:03, 27 նոյեմբեր 2024
2025 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 2025 թվականի սակագները:

  • սոցիալապես անապահով բաժանորդների համար 2025 թվականին սակագինը՝ 180 դրամ,
  • մյուս բոլոր բաժանորդների համար՝ 200,42 դրամ։

 

Հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ կատարված մոնիթորինգի արդյունքում հաշվարկվել է լրացուցիչ 438387 խմ ծավալ, որը սակագնի վրա ունեցել է դրական ազդեցություն՝ շուրջ 0,4 դրամ/խմ-ով։ Բացի այդ,  դրական ազդեցություն է ունեցել նաև մանրածախ ջրամատակարարման ծավալի փոփոխությունը։ 

 

Հաղորդագրության մեջ հիշեցվում է, որ ՀՀ կառավարությունը նախորդ երկու տարիներին համարժեք սուբսիդավորմամբ չեզոքացնում էր սպառողների կողմից վճարվող շուրջ 200 դրամը գերազանցող շուրջ 6 դրամը։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները