Նոյեմբերի 27-ին, ժամը 09:40-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Սպիտակ ավտոճանապահին՝ Ծիլքար գյուղի մոտակայքում, բեռնատարն ընդունել է մկրատաձև դիրք, ինչի հետևանքով երթևեկությունը երկկողմանի փակվել է, կան արգելափակված ավտոմեքենաներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 132 տրանսպորտային միջոց։