Հայաստանի ազգային դոմենի՝ «.am»-ի և այն կառավարող «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի 30-րդ տարեդարձի առթիվ տեղի ունեցավ հոբելյանական հանդիսավոր արարողություն, որին հրավիրված էին Հայաստանում ինտերնետի զարգացման և «.am»-ի հայկական դոմենային տիրույթի ստեղծման և ընդլայնման գործի երախտավորները, մարդիկ, ովքեր 1990-ականների ցուրտ ու մութ տարիներին գիտակցում էին համացանցի կարևորությունը, հավատում երկրի ապագային։ Այս մասին հայտնում է Արմենպրես-ը։
«Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի նախագահ Իգոր Մկրտումյանն իր ելույթում նշեց, որ Հայաստանը ՏՏ ոլորտում գրանցել է զգալի առաջընթաց և այսօր վերածվել է յուրատեսակ հաբի, որտեղ հայ մասնագետների ծառայությունները պահանջված են և նրանց գործունեությունը բարձր է գնահատվում ամբողջ աշխարհում։ Նա հավելեց, որ այսօր ինտերնետը ծածկում է ՀՀ տարածքի 84 տոկոսը և պետք է անել հնարավոր ամեն ինչ՝ հարյուր տոկոսանոց բացարձակ արդյունքի հասնելու համար։
Անդրադառնալով կազմակերպության անցած ուղուն՝ նա հավելեց, որ գիտական շրջանակներում ի սկզբանե արդեն բոլորը հասկանում էին համացանցի անհրաժեշտությունն ու կարևորությունը։ Դա նաև սուվերենության ցուցանիշներից էր արդեն։ Հայաստանը պետք է ունենար ամեն ինչ իր անունով, այլ ոչ թե օգտվեր ուրիշի անուններից։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։