Այսօր՝ նոյեմբերի 27-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն վարչական շրջանի «Հոգեկան առողջության կենտրոն»-ի հարևանությամբ գտնվող տնակում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այրվել են 1 վագոն տնակ ամբողջությամբ և 1-ը՝ մասամբ։ Հրշեջներին հաջողվել է մեկուսացնել կրակը։
Ոստիկանները պարզել են, որ կրակը բռնկվել է Նուբարաշեն Բ-5 այգեգործական թաղամասում բնակվող 74-ամյա Բենյամին Կ․-ին պատկանող տնակում ու ըստ նախնական տեղեկություների կրակը բռնկվել է 5 լ հեղուկ գազի ջեռակի պատճառով։
Դեպքի փաստով ոստիկանության Նուբարաշենի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։