Հետևեք մեզ։

Տիգրան Ավինյանը հայտնել է Երևանում տրանսպորտի կառավարման կենտրոն ստեղծելու ցանկության մասին

19:49, 27 նոյեմբեր 2024
Տիգրան Ավինյանը հայտնել է Երևանում տրանսպորտի կառավարման կենտրոն ստեղծելու ցանկության մասին

Երևանցիների համար տրանսպորտային համակարգի բարելավման ծրագրի քննարկման նպատակով այցելել ենք Լոս Անջելեսի տրանսպորտի կառավարման կենտրոն։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

 

«Այս կառույցը շուրջօրյա վերահսկում է քաղաքը՝ տեսախցիկներով և լուսացույցներով, ինչպես նաև մատուցում է 52 ծառայություն՝ ավտոկայանատեղիների կառավարումից մինչև անվտանգության ապահովում։

 

Լոս Անջելեսի հայ մասնագետների թիմը պատրաստ է աջակցել նմանատիպ կենտրոնի ստեղծմանը Երևանում»,– նշել է նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները