Հետևեք մեզ։

Որոշ շրջաններում ձյուն է տեղում. ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին

06:14, 28 նոյեմբեր 2024
Որոշ շրջաններում ձյուն է տեղում. ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին

Նոյեմբերի 28-ին՝ ժամը 08։50-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Արարատի, Վայքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

 

Արագածի, Նաիրիի, Աբովյանի, Հրազդանի, Վայքի, Սիսիանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

 

Ծիլքարից մինչև Ջրաշեն (Սպիտակի ոլորաններ) ճանապարհահատվածը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ 


Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ 
Տաթև-Լծեն, Արագած-Ծիլքար, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհներին հատված-հատված բուք է։ 

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: 

 

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: 


 Վարորդներին հորդորում են լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները