ՀՀ քննչական կոմիտեն քաղաքացիներին հորդորում է էլեկտրամոբիլներ կամ տրանսպորտային այլ միջոցներ գնելու ցանկության դեպքում նախ հավաստիանալ այն ընկերությունների վստահելիության մեջ, որոնց մասին տեղեկատվությունը ստացել են համացանցից և պատրաստվում են դիմել գործարքի համար։
Զուտ հանրային իրազեկվածությունը բարձրացնելու նկատառումով ՔԿ-ն ներկայացրել է քննվող վարույթի շրջանակում Էլեկտրամոբիլներ ձեռք բերելու պատրվակով խարդախությամբ գումարներ հափշտակելու՝ ի հայտ եկած սխեմայի մասին «Հանցանքի հետքով» հաղորդաշարի անդրադարձը։