Հետևեք մեզ։

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

05:38, 29 նոյեմբեր 2024
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

 

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:

 

Փակ են Տաշիր-Բլագոդարնոյե և Սարատովկա-Նովոսելցովո ավտոճանապարհները։

 

Վարդենյաց լեռնանցքը (մերկասառույց) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

 

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհըդժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, Վարդենյաց լեռնանցքը՝ կցորդիչով բեռնատարների համար, Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները՝ բեռնատարների համար։

 

Տիգրանաշենի ոլորաններում, «Զանգեր» կոչվող հատվածում, Արագած-Ծիլքար, Բերդ-Ճամբարակ, Գյումրի-Անիպեմզա, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Մարալիկի տարածաշրջանների և Սևանի ՃՈ հենակետից Դիլիջանի թունել ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

 

Գորիս քաղաքում մառախուղ է։

 

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։


Լարսի մասին

 

Եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վերլուծական

Ամենաընթերցվածները