Հետևեք մեզ։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

07:40, 29 նոյեմբեր 2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Արագածի, Հրազդանի, Վարդենիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սպիտակի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում և «Զանգեր»-Գորայք  ճանապարհահատվածին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Վերլուծական

Ամենաընթերցվածները