Հետևեք մեզ։

Երևանի կենտրոնում բախվել են «Dodge»-ը, «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. վարորդներից մեկը վարելու իրավունք չի ունեցել

08:54, 29 նոյեմբեր 2024
Երևանի կենտրոնում բախվել են «Dodge»-ը, «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. վարորդներից մեկը վարելու իրավունք չի ունեցել

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:05-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 33-ամյա Նաիրա Գ.-ի վարած «Dodge» մակնիշի, 23-ամյա Արման Թ.-ի վարած «Mazda» մակնիշի, 32-ամյա Վիրաբ Հ.-ի վարած «Mercedes» մակնիշի և 31-ամյա Արթուր Ղ.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել 1 հոգու, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնել: 

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: 

Կայքի տեղեկություններով՝ «Dodge»-ի վարորդի վարորդական իրավունքի վկայականը եղել է կասեցված, հետևաբար նա իրավունք չի ունեցել այն վարելու:

Վերլուծական

Ամենաընթերցվածները