Հետևեք մեզ։

Լարսը փակ է բեռնատարների համար, ՀՀ տարածքում փակ ճանապարհներ կան

10:09, 30 նոյեմբեր 2024
Լարսը փակ է բեռնատարների համար, ՀՀ տարածքում փակ ճանապարհներ կան

Հայաստանի Հանրապետության տարածքում այս պահին կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Այս մասին հայտնում են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:

Ալագյազ-Արթիկ, Աշոցքի, Ամասիայի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար՝ տեղ-տեղ առկա է մերկասառույց:

ՆԳՆ փրկարար ծառայությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

‹‹Եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար››,-նշում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները