Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Երեւանի գրասենյակի նախաձեռնությամբ Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում նոյեմբերի 29-ին կայացել է բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի «Վերջին մեղրամիս» գրքի շնորհանդեսը, որը լույս է ընծայել «Արմավ» հրատարակչությունը: Ցերեկույթը նվիրված էր պոետի ծննդյան 60-ամյակին:
Միջոցառումը բացվեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի օրհնության խոսքով։ Այնուհետև ներկաներին ողջունեց Համազգայինի Երևանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը։ Գրողի ստեղծագործական գործունեությանն անդրադարձան գրականագետներ Դավիթ Գասպարյանը, Արմեն Ավանեսյանը, Միհրան Հովհաննիսյանը։ Համազգային հայ կրթական և մշակութային միության Կենտրոնական Վարչության շնորհավորանքի ու գնահատանքի խոսքը փոխանցեց Համազգայինի ԿՎ անդամ Արտաշես Շահբազյանը։