Հետևեք մեզ։

Բուրաստան գյուղում բախվել են Մասիս-Արտաշատ երթուղու մարդատար գնացքն ու «Mitsubishi Outlander»-ը

18:47, 30 նոյեմբեր 2024
Բուրաստան գյուղում բախվել են Մասիս-Արտաշատ երթուղու մարդատար գնացքն ու «Mitsubishi Outlander»-ը

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Բուրաստան գյուղում բախվել են Մասիսից Արտաշատ գնացող մարդատար գնացքն ու «Mitsubishi Outlander» մակնիշի ավտոմեքենան։

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման պահին գնացքում ուղևորներ եղել են, բայց բարեբախտաբար, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

 

Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են գնացքավարի և ավտոմեքենայի վարորդի ինքնությունը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները