Հետևեք մեզ։

Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում գտնվող ջրանցքում դի է հայտնաբերվել

19:43, 30 նոյեմբեր 2024
Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում գտնվող ջրանցքում դի է հայտնաբերվել

Նոյեմբերի 30-ին, ժամը 18։24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում գտնվող ջրանցքում դի է հայտնաբերվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

 

Փրկարարները Մալաթիայի փողոցի թիվ 90 հասցեի մոտակայքում գտնվող ջրանցքի դուրս են բերել դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։

Վերլուծական

Ամենաընթերցվածները