Հետևեք մեզ։

«Nissan X-Trail»-ը բախվել է կայանված մեքենային, ինչից հետո մեքենաներից մեկը հայտնվել է տան բակում, մյուսը բախվել է մսի վաճառակետի կոճղին (լուսանկարներ)

19:33, 01 դեկտեմբեր 2024
«Nissan X-Trail»-ը բախվել է կայանված մեքենային, ինչից հետո մեքենաներից մեկը հայտնվել է տան բակում, մյուսը բախվել է մսի վաճառակետի կոճղին (լուսանկարներ)

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։10-ի սահմաններում «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան Արտաշատի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Nissan» մակնիշի ավտոմեքենային, ինչից վերջինը մոտ 12 մ առաջ է ընթացել և հայտնվել բնակչի տան դարպասի մոտ, իսկ «Nissan X-Trail»-ն էլ նույնպես հայտնվել է բնակչի կողմից օգտագործվող բացօթյա մսի վաճառակետի տարածքում՝ բախվելով նաև միս կոտրելու համար օգտագործվող հսկա կոճղին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիներից 3-ից 5 հոգի տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները